Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն այսօր մեկնարկել է շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 76-րդ առաջնության նախավերջին` ութերորդ տուրը:
Տասը գրոսմայստերներից մրցանակային տեղերին հավակնում են հիմնականում չորսը: Միանձնյա առաջատարը Տիգրան Քոթանջյանն է, որն իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ հաղթողի գլխավոր հավակնորդն է: 2-րդ եւ 3-րդ տեղերում են 4,5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Ավետիք Գրիգորյանը 4,0 միավորով չորրորդն է:
Այսօր առավել հետաքրքրություն ներկայացնում են հենց նրանց մասնակցությամբ պարտիաները: Քոթանջյանը խաղում է Սամվել Տեր-Սահակյանի հետ, Հովհաննիսյանը` Կարեն Գրիգորյանի, Փաշիկյանը` Տիգրան Լ. Պետրոսյանի, Գրիգորյանը` Հրանտ Մելքումյանի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Chessfed.am–ի