Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր «Tata Steel Chess» 76-րդ գերմրցաշարում երրորդ հանգստյան օրն է

Հունվար 20,2014 16:37

Իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ սեւ խաղաքարերով ոչ-ոքի անելուց հետո էլ Լեւոն Արոնյանը 5,5 միավորով պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը:

Մրցաշարային աղյուսակում հայաստանցու մրցակիցները դասավորված են այսպիսի հաջորդականությամբ. Անիշ Գիրի եւ Սերգեյ Կարյակին` 4,5-ական միավոր, Ֆաբիանո Կարուանա , Լենյեր Դոմինգես եւ Ուեսլի Սո` 4,0-ական, Պենտալա Հարիկրիշնա, Լյուկ վան Վելի, Ռիչարդ Ռապպորտ եւ Հիկարու Նակամուրա` 3,0-ական, Բորիս Գելֆանդ` 2,0, Արկադի Նայդիչ` 1,5:

Վաղը Լեւոն Արոնյանը ութերորդ տուրում սեւերով խաղալու է լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղում ընթացող Անիշ Գիրիի, իսկ 3-րդ տեղն զբաղեցնող Սերգեյ Կարյակինը` Բորիս Գելֆանդի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Chess.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031