«Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի» ոչ կառավարական կազմակերպությունը համագործակցելով էստոնական «Կոդանիկուկոոլիկուս» կազմակերպության հետ Ախալքալաքում սկսեց նոր գենդերային նախագիծ: Նախագիծը կտևի 15 ամիս, որի ընթացքում 30 կանանց համար կկազմակերպվեն վարժանքներ ինչպես նաև որոշ մասնակիցներ կմեկնեն Թալին (Էստոնիա) փորձի փոխանակման համար: Նախագծի ընթացքում վարժանքներ կվարեն էստոնացի վարժիչներ: Նախագծի վերջում կկայանա համաժողով, որին կմասնակցեն նաև նախագծի էստոնացի գործընկերները:
Նախագծի նպատակն է ակտիվացնել Ջավախքի կանանց, որպեսզի նրանք ընդգրկվեն տարածաշրջանի հասարակական-քաղաքական կյանք, մասնակցեն այս տարի կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին:
«Կանայք Ջավախքում քաղաքական կյանքում շատ պասիվ են: Շրջանային ժողովում չկա ոչ մի կին: Մեր նպատակն է ակտիվացնել կանանց և ստեղծել ակումբներ, որտեղ կանայք կստանան հոգեբանական, բժշկական, իրավաբանական և այլ օգնություն: Որպեսզի կանայք մեր մոտ, ովքեր կազմում են մեծամասնություն, հասկանան, որ նրանք կազմում են այս հասարակությունը և նրանց ձայնը որոշիչ է», – ասաց «Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի» կազմակերպության ղեկավար Նազելի Դեմուրչյանը:
Կարդացեք նաև
Հարավային դարպաս
Թալինը Հայաստանում է, ու որքան էլ փակագծերում գրեք Էստոնիա, դրանից Տալլինը Թալին չի դառնա:
կամ էլ հակառակը, Թալինը Տալլին չի դառնա: Ոնց կուզեք: