Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի եւ մաքսատան գործով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հունվար 20,2014 16:09

2013թ. վերջերին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ)  ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և Ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան դեմ գործով Վարչական վերաքննիչ դատարանի`2013թ. հոկտեմբերի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանի որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ:
Այսպիսով սպառելով հանուն օրինականության պայքարի ներքին հնարավորությունները, կազմակերպությունը գործը կնախապատրաստի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար:

Սույն գործով ՀՍԻԿ-ը 2011թվից պայքարի մեջ է ՊԵԿ-ի և մաքսատան դեմ՝ ձգտելով մաքսազերծումների ընթացքում ապրանքներ ներկրող իրավաբանական և ֆիզիկական անձանցից օրենքով նախատեսվածից անհամեմատ ավելի մեծ գումարների գանձման համատարած օրինախախտումներին վերջ տալու նախադեպ ձևավորել: ՀՍԻԿ-ը պահանջում է կոնկրետ 2011թ. իր ներկրած ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշել ըստ փաստացի ձեռք բերած գնի՝ համաձայն ՀՀ Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի:
ՀՍԻԿ-ը գտնում է, որ 2014թ. բյուջեն մեկ տրիլիոնի հասցնել ձգտող ՊԵԿ-ը այն պետք է համալրի օրինական, արդար եկամուտներով և ոչ թե փոքր ու միջին ձեռնարկատերերին, երկրի բնակչությանը հարստահարելու, տույժ-տուգանքների մեխանիզմները չարաշահելու, կեղծիքների և այլ օրինախախտումների ճանապարհներով:

 Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Մարդն ավտո ունենալու համար վաճառողից բացի որեւէ այլ անձի, այդ թվում եւ պետությանը իր մաքսային ու հարկային կառույցներով հանդերձ` ոչինչ չպետք է վճարի: Այդ օրենքները` այդ թվում եւ ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածը պետք է վարանան հայ մարդու մտածելակերպից: Իսկ քանի դրանք կան` անիմաստ պայքար կստացվի ցանկացած ընդվզում, անգամ եթե այն պսակվի հաջողությամբ: Ես, օրինակ, հասել եմ հաջողության, ավտոմեքենաս մաքսազերծել եմ այդ դատարկ 87-րդ հոդվածով, բայց միեւնույն է, ընդհանուր առմամբ ես պարտված եմ, շահագործված, դրամաշորթված ՀՀ-ի կողմից: Եւ մնում եմ իմ կարծիքին, որ հայ ժողովրդի առաջին թշնամին ոչ թե թուրքերն են, այլ ՀՀ վարչական համակարգը` մաքսային ու հարկային կառույցների գլխավորությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031