Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երեխաները գյուղերում հովիվի, առեւտրում` բեռնակրի ծանր աշխատանք են անում

Հունվար 20,2014 16:00

«Հայաստանում երեխաների մեծ մասն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, սակայն ոմանք աշխատում են փոքր ձեռնարկություններում, օրինակ՝ ավտովերանորոգման կետերում, տրանսպորտային միջոցների շահագործման բնագավառում, շինարարության մեջ, մետաղի ջարդոն եւ շշեր են հավաքում կրկնօգտագործման նպատակով վաճառելու համար: Նրանց կարելի է տեսնել նաեւ Երեւանի փողոցներում ծաղիկներ եւ նկարներ վաճառելիս»,-մեր երկրում այսպիսի փաստեր են արձանագրել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչները:

Նրանց դիտարկմամբ, չնայած նրան, որ Հայաստանը 2006-ին վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 138 կոնվենցիան՝ մանկական աշխատանքի նվազագույն տարիքի մասին, եւ թիվ 182 կոնվենցիան` մանկական աշխատանքի վատագույն ձեւերի մասին, սակայն բազմաթիվ դեռահասներ ներգրավված են տարբեր աշխատանքներում` սկսած հովիվի աշխատանքից, վերջացրած շինարարությունում բանվորի, առեւտրում` բեռնակրի ծանր աշխատանքով:

Հետազոտությունները պարզել են, որ որոշ երեխաներ աշխատում են առանց ծնողի համաձայնության: Այդ երեխաներն այնպիսի ընտանիքներից են, որոնք ընդգրկված չեն ընտանեկան նպաստների համակարգի մեջ:

Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունների համաձայն, մեր երկրի 5-14 տարեկան երեխաների ընդհանուր առմամբ 4 տոկոսը ներգրավված են եղել մանկական աշխատանքի մեջ, իսկ 4,7 տոկոսը` հիմնականում ընտանեկան բիզնեսներում:

Հիմնադրամը մեր երկրի սոցիալական ոլորտի պատասխանատուներին առաջարկում է ստեղծել միջոլորտային համագործակցության մեխանիզմներ` դպրոցից հաճախ բացակայող երեխաներին կամ աշխատանքի պատճառով դպրոցից դուրս մնացող երեխաներին հայտնաբերելու, օժանդակելու նպատակով: ՄԱԿ-ը մասնավորապես` այս խնդրի լուծումը տեսնում է ընտանիքի սոցիալական պաշտպանության միջոցառումներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը`timeszp.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031