Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան ոստիկանները տուժողներ են «ֆինանսական բուրգի» գործով

Հունվար 20,2014 15:07

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ մերժեց ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանի միջնորդությունը:

Նա միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն, որին առաջադրել էր հետեւյալ հարցերը. ի՞նչ հիվանդությամբ է տառապում իր պաշտպանյալը, արդյոք հետագայում դատական նիստերին նրա մասնակցելը հնարավո՞ր է, եւ կարո՞ղ է շարունակվել նրա հիվանդության խորացումը:

Պաշտպանը տեղեկացրել էր, որ Արթուր Անդրեասյանը տառապում է գլխուղեղի հետին պատի անիֆրիզմայով:

Ամբաստանյալը իր մասին որոշման հրապարակման ժամանակ ակնհայտ վատ էր, պաշտպանն ասաց, որ ունի գլխապտույտ, չկարողացավ պատասխանել դատավորի հարցին անգամ:

Իսկ մեղադրող Արթուր Երիցյանն ասաց, որ եթե նա վատ լիներ, ապա նրան չէին տեղափոխի դատարան:

Ի դեպ, ամբաստանյալին այսօր դատական նիստից հետո դատապարտյալների հիվանդանոցից կտեղափոխեն «Նուբարաշենի» մեկուսարան:

Gagik PogosyanԴատավորը դիմեց դատախազին, հարցնելով. «Դուք տեսնո՞ւմ եք, որ նա չի կարողանում խոսել, ու չգիտեմ,ինչու են նրան տեղափոխել դատական նիստին»:

Ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, իսկ դատարանը կարող էր կանչել շտապօգնություն, պարզելու հիվանդ ամբաստանյալի վիճակը, բայց չգնաց այդ քայլին, հետեւաբար, պարզ չդարձավ ամբաստանյալի վիճակը:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 6-ին:

Այսօր դատարան էին ներկայացել հինգ տուժող եւ մի քանի վկաներ:

Նշենք, որ Արթուր Անդրեասյանը զբաղվել է բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով: Նա չորս տարի առաջ հունիսին ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության  և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։ Մամուլում կատարվածը ստացել է «ֆինանսական բուրգի գործ» անվանումը:

Կարեն Բաբակեխյանին պատշաճ ծանուցագիր էր ուղարկվել, սակայն այն վերադարձվել էր գտնվելու վայրի հետ կապված, նույն պատճառաբանությամբ վերադարձվել էր տուժող Արթուր Քոչինյանի ծանուցագիրը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մելիքսեթ says:

    … Դե՝ թող հիմա, ՀՀ-ն ոստիկանապետ՝ Վ.Գ-ը ասի, Հայաստանի 2-րդ քաղաքում՝ ում է պետք, այս կարգի ոստիկանապետ՝ Կ.Բաբակեխյանը, հիմա՝ խոսա և պատասխանի, ինչու է խուսափում՝ դատարան ներկայանալուց և ինչու տեղյակ չեն՝ իրեն գտնվելու վայրից?, կամ, Գյումրիում ոստիկանապետ նշանակելու պատճառը՝ դա է եղել, թե՝ չէ … իմ՝ հեռ-ը 093/90-77-93 …

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031