Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական. «Ինչի՞ եք կարծում, որ ՀՀԿ-ում բոլորը սատանա են, իսկ ընդդիմության մեջ բոլորը՝ սուրբ»

Հունվար 20,2014 14:33

Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը վիրավորվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի նկատառումից, թե «Նոր տարուն ձեր տուն շատ մարդ եկած կլինի, իհարկե, հիմնականում պաշտոնյաներ, աղքատ մարդիկ հո չէի՞ն գա ձեր տուն», եւ ասաց, որ իր հյուրերը հիմնականում իր հարեւաններն են եղել, որոնք հարուստներ եւ պաշտոնյաներ չեն:

Ու նաեւ դժգոհեց, որ բոլորը փորձում են այնպես ներկայացնել, որ ՀՀԿ-ում հավաքված են սատանաներ, իսկ մնացած քաղաքական ուժերում միայն սրբեր են. «Մենք էս երկրի թշնամի՞ն ենք, ի՞նչ ենք, ինչի՞ է ձեզ թվում, որ Հանրապետականում բոլորը էս երկրի թշնամին են, նենց չի, որ ՀՀԿ-ում բոլորը սատանաներ են, մնացած բոլորը սրբեր են: Ընդդիմադիրների 80%-ը ազնիվ մարդիկ չեն: Ուզում են օգտվել կերակրատաշտից, եւ դրա համար գնում են բոլոր մեթոդներին: Նրանց մեջ մարդիկ են, ովքեր առաջին եւ երկրորդ նախագահների ժամանակ պաշտոններ են ունեցել, եւ հիմա կարոտում են դրան, ես չեմ հավատում այդ մարդկանց, բայց եթե տեսնեմ ազնվորեն պայքարող մարդու, կհավատամ»:

Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի ազնվությանը չէ՞ր հավատում պարոն Ալեքսանյանը, նա ասաց, որ հավատում էր, եւ շատերն էին հավատում, «դրա համար էլ այդքան մարդ Րաֆֆիին ձայն տվեց, թող գնար մինչեւ վերջ»:

Տիկին Բախշյանը վրդովվեց՝ «ի՞նչ աներ, տաներ մարդկանց սպանեի՞ն», պարոն Ալեքսանյանը բացատրեց՝ «չէ, ուղղակի մյուս ուժերը, տեսնելով, որ նա դառնում է լուրջ դերակատար, ճանճերի նման հավաքվեցին վրան…»:

Անահիտ Բախշյանը նկատեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը այս դժգոհությունների արդյունքում վերադառնա, ապա ՀՀԿ-ականները նույն ձեւով կհավաքվեն նրա շուրջը, Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց՝ «մենք այն ժամանակ էլ իր կողքին չէինք, երբ նա նախագահ էր»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան ու «ՀՀԿ անդամների գրասենյակներ» չդադարող հեռակա պայքարին, ապա Անահիտ Բախշյանը վստահ էր, որ Քոչարյանը հող է նախապատրաստում 2018-ի նախագահական ընտրություններով իր վերադարձի համար, սակայն տիկին Բախշյանը համոզված է, որ ողջ հասարակությունը ընդվզում է դրա դեմ: Իսկ Լեռնիկ Ալեքսանյանը ասաց, որ ՀՀԿ-ում 2018-ի ընտրությունների վերաբերյալ ոչ մի քննարկումներ չկան:

Պարոն Ալեքսանյանը եւս մի հետաքրքիր բան ասաց: Երբ խոսք գնաց այն մասին, որ 1-ին եւ 2-րդ նախագահների ժամանակն արդեն անցել է, տիկին Բախշյանն ասաց՝ նաեւ երրորդինը, պարոն Ալեքսանյանը նկատեց. «Երրորդը դեռ չորս տարի ժամանակ ունի, դրանից հետո էլ կտեսնենք»:

Նկատենք, որ չորս տարուց լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը եւ, ըստ Սահմանադրության, նա իրավունք չունի երրորդ անգամ անընդմեջ առաջադրվելու:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031