Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատոնական օրերին հավկիթի գինը հասել է մինչև 85 դրամի

Հունվար 20,2014 14:14

Իրանից ներկրված հավկիթների վրա չի եղել մակնիշավորում

Նախատոնական օրերին հավկիթներ առկա են եղել բոլոր խանութներում , բացառությամբ «Երևան Սիթի»– ների ցանցի որոշակի խանութների, որտեղ հավկիթ չի եղել շատ քիչ ժամանակով։ Սրա պատճառն այն է, որ այնտեղ հավկիթները սպառվել են շատ արագ և մինչ մյուս բաժինը հասցնելը այնտեղ եղել է այդ մթերքի բացակայություն։ Այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուծության և անասնաբուժության» վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը՝ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Միայն դեկտեմբերի 29–ին և 30–ին հավկիթի տեղափոխումը եղել է կեսօրից հետո, եղանակային պայմանների պատճառով։

Ինչ վերաբերվում է գների թանկացմանը , ապա թանկացում եղել է միայն դեկտեմբերին՝ մի քանի օր։ Այդ ժամանակ գինը հասել է մինչև 85 դրամ, այս գինը պահպանվել է մինչ դեկտեմբերի 30–ը ՝ժամը 15.00–ն, այլ օրերին գինը չի գերազանցել 63 դրամը։ Հավկիթի ներկրումը 2013 թվականին եղել է 17 մլն, որը կազմում է ընդհանուրի 2, 5% –ը։ Ներկրումները եղել են Ուկրաինայից և Իրանից։

Ըստ «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանի՝ Իրանից ներկրված հավկիթների վրա չի եղել մակնիշավորում և սպառողը տեղյակ չի եղել է , թե որտեղից է ներկրված տվյալ ապրանքը։ Սակայն այդ դեպքը եզակի է և հետագայում այդպիսի դեպքեր չեն արձանագրվել։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031