Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանանց դերը` ժողովրդավարական գործընթացներում

Հունվար 20,2014 13:54

Այսօր անցկացվեց «Կանանց դերը Կովկասում ժողովրդավարական և խաղաղարար վերափոխումների գործում» կլոր սեղանը: Այն կազմակերպեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն :

Կազմակերպության հիմնադիր Գյուլնարա Շահինյանն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում մանրամասնեց իրենց նախաձեռնած շարժման մասին. «Մեր նպատակն է քննարկման ընթացքում ծանոթանալ այդ դաշտում գործող մյուս կազմակերպությունների հետ և հասկանալ խնդիրները: Երեկ հանդիպումներ ենք ունեցել Թիֆլիսում և գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: Մեր շարժումը համընդհանուր է: Այն ոչ թե մակերեսային է ծավալվում, այլ իրականացվում են խորքային գործընթացներ»:

ՀՀ-ն ներկայացնող Զարուհի Հովհաննիսյանը նկատեց, որ Հարավային Կովկասում կանանց խնդիրները նույնն են ու մանրամասնեց. «Տարածաշրջանի բոլոր երկրներում էլ հաստատվել են բռնապետական ռեժիմներ, և հասարակության համար բարդ է դրանք հաղթահարելը: Ուստի հանրույթները և մանավանդ քաղաքացիական հասարակությունը մեծ դերակատարություն ունի դրա հաղթահարման գործում: Այստեղ միասնական գործընթացներ են անհրաժեշտ: Խնդիրները նույնն են, տեսանք, թե ինչպես Ադրբեջանում կանայք իրենց որդիների համար դուրս եկան փողոց»:

Չեչնիայում ծնված և մեծացած Իննա Հայրապետանը, որն արժանացել է Անահիտ Բայանդուրի անվան «Կովկասի երիտասարդ կանանց խաղաղության պարգևի», նշեց. «Ես ռազմական հակամարտության անմիջական մասնակիցն եմ եղել: Այդ գործընթացներում տեսել եմ, թե ինչպես են իրենց դրսևորում կանայք : Մի մասն իրենք էին նպաստում, որ որդիները գնան պատերազմ, մյուսները` չէին ցանկանում որդուն պատերազմ ուղարկել: Ես այն կարծիքին եմ, որ խաղաղությունը քո տնից է սկսվում, իսկ խաղաղասիրությունը ծնվում է երեխաների դաստիարակությունից»:

Նշենք, որ ապրիլին նախատեսվում է անցկացնել «Կանայք Կովկասում. պատերազմի, խաղաղության և բռնության քաղաքականություն» խորագրով կոնֆերանս:
Ամփոփելով տիկին Շահինյանը նշեց, որ համագործակցում են նաև ադրբեջանցի գործընկերների հետ ու նկատեց. «Այս գործընթացի ծավալներն օրեցօր մեծանում են: Կարևոր է գիտակցել, որ մեր հարևանների հետ մենք ապրում ենք կողք-կողքի և պետք է համագործակցության ուղիներ փնտրենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031