Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում անընդմեջ բենզին սրսկվող թմրամոլների են դատում

Հունվար 20,2014 13:48

Ինչպես ահազանգում են մասնագետները` վերջին 3-4 տարում Գյումրիում զգալիորեն ավելացել է թմրամոլների, հատկապես բենզին սրսկվողների թիվը, որոնք հավերժ ամբաստանյալ են. անընդմեջ դատվում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Երկու օր առաջ դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ դատարանը լսեց 50-ամյա Արտյոմ Հրաչիկի Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործը, ով թեև ամուսնացած է, երեխաներ ունի, սակայն պարզվում է, որ առանց գաղութի ապրել չի կարող: Վերջինս դատվում էր արդեն 7-րդ անգամ . իր, այսպես ասած, գաղութային կյանքը սկսել է 1994 թվականից, սկզբում դատվել է գողություն, խարդախություն կատարելու, իսկ վերջին 3 անգամ` թմրանյութ օգտագործելու համար:

Հետաքրքիրն այն է , որ թմրամոլները կալանավայրից ազատվելուն պես, ձգտում են նորից այնտեղ հայտնվել, տվյալ դեպքում Արտյոմ Առաքելյանը, 2013 թվականի ապրիլի 30-ին ազատ արձակվելով, նույն տարվա հոկտեմբերին նորից բռնվել է:

Դատավորների ասելով, գյումրեցի թմրամոլները միշտ ձգտում են դատվել 268 հոդվածի 1-ին մասով , այսինքն փորձում են չափը չանցնել ու գոնե մեկ տարվա ազատազրկման ենթարկվել: Բանն այն է , որ ՀՀ Քրեական օրենսգիրքը տարանջատում ու տարբեր պատիժներ է սահմանում զգալի ու խոշոր չափով օգտագործողների համար, իսկ գյումրեցի թմրամոլների գերակշռող մասը բավարարվում է զգալի չափով, որպեսզի իրենց պատիժը գոնե մեկ տարուց ավել չկրեն: Քրեական օրենսգրքի 268 հոդվածը, որը կոչվում է «թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի սահմանում է».

1. Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են խոշոր չափերով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Տվյալ դեպքում ամբաստանյալը դատապարտվել է 1 տարի ազատազրկման, վերջինս պատրաստել ու օգտագործել է նարկոտիկի ամենավտանգավոր ու էժան տեսակը, բենզինից թմրանյութ է ստացել ու սրկսվել, իսկ այն մահաբեր է և շատ տարածված Գյումրու նույնիսկ կենտրոնական թաղամասերում:

Եթե ի նկատի ունենանք, որ ստաժավոր, խրոնիկական թմրամոլները մեծ թվով երիտասարդների են փչացնում, ուրեմն կարելի է ասել, որ Վլադիմիր Գասպարյանի թմրամոլությունը կանխարգելելու ակցիան Գյումրիում կարծես թե չի ստացվում, վերջիններս պատժվում են այն ժամանակ, երբ արդեն թմրանյութը պատրաստած ու օգտագործած են լինում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031