Հունվարի 20-ի կեսգիշերից ադրբեջանական «Անտի Արմենիա» հաքերային խմբի կողմից «ջարդվել են» տասնյակ հայկական ինտերնետային կայքեր, որոնց թվում նաեւ՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանի կայքը՝ Noyemberyan. aм: Ազերի հաքերներն այնտեղ նյութեր էին տեղադրել 1990թ. հունվարի 20-ի Բաքվի դեպքերի, Իլհամ Ալիեւի ելույթի եւ Բաքվում կայացած զորահանդեսի մասին:
Կայքը ներկայումս վերականգնված է: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ միջոցներ են ձեռնարկվելու կայքի տեխնիկական անվտանգությունն ապահովելու, հետագայում նման երեւույթները բացառելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ