Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կայացավ Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ

Հունվար 20,2014 13:22

Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, կայացավ Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ: Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է,նկարահանման աշխատանքներին աջակցել է Արմեն Պետրոսյանը` Մենչը: Երգում են Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Արամոն, Սոնան, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Մհերը, Արմենչիկը եւ այլք, իսկ ջութակի պարտիան նվագում է Մարկի մտերիմ ընկեր Էդգար Հակոբյանը:

Գաղափարը Տարոն Պողոսյանինն է, որը տեսահոլովակի պրոդյուսերն է.«Երբ ինձ ասաց այդ մասին, մի քանի րոպեում գրեցի մեղեդին: Ցավոք, Մարկի հետ չհասցրի շատ մտերմանալ, քանի որ նա իրեն շատ մոտ չէր թողնում: Մի անգամ ասաց` “Մարտ, քեզ սիրում եմ որպես մարդ ու որպես արտիստ”,նրա խոսքերը շատ հաճելի էին: Իմ երգացանկից նա սիրում էր “Обнимаю” երգը, իսկ “Музыка”-ն հատուկ էի գրել` իմանալով, որ կհավանի այդ ոճը, ինչի մասին ինձ հայտնեց մեր վերջին աշխատանքի ժամանակ… Մեկ ժամ հետո նրան շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց…», – պատմում է երգի համահեղինակ Մարտ Բաբայանը, ավելացնելով.
«Շնորհակալություն Տարոն Պողոսյանին, մենք տեսել ենք` ինչպես էր նա պայքարում Մարկի կյանքի համար: Այս հոլովակը ստեղծվել է Մարկի հարազատների ու նրան սիրող մարդկանց համար: Շնորհակալ եմ այն երգիչներին, որոնք համաձայնեցին ու միացան մեր նախագծին»:

Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու փոխանցմամբ՝ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Մարկն այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր: Մարկ Սաղաթելյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում, քանի որ նա այն մարդկանցից էր, ում բոլորս համարում էինք մեր ընտանիքի անդամ, մեր ընկեր եւ բարեկամ:

1596306_675130309173882_649 1579983_698735426833497_319 1579887_698735433500163_231 1378964_636346829739024_180 1600153_698735450166828_159

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031