Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան ոստիկաններին «քցած» ամբաստանյալի վիճակը դատարանում վատ էր

Հունվար 20,2014 13:03

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մտել է խորհրդակցական սենյակ, պաշտպան Համազասպուհի Գրիգորյանի միջնորդության համար:Նրա պաշտպանյալին՝ Արթուր Անդրեասյանին պատգարակով անցյալ տարվա դեկտեմբերին տեղափոխել են էրեբունի բուժկենտրոն, ապա դատապարտյալների հիվանդանոց:Ամբաստանյալը գլխուղեղի հիվանդություն ունի, դժվար է տեղաշարժվում, անգամ ընկալում:

Finansakan_burg_2

Առաջին դատական նիստին ներկայացած դատախազ Արթուր Երիցյանն առարկեց, իսկ տուժողներից մեկն էլ նկատեց, թե խարդախությամբ տիրացած գումարները տալուց հետո վիճակը կկարգավորվի:

Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Տուժողներից չորսը ներկա չէին նիստին:

Մանրամասները՝ քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031