Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակայինի մասով ՍԴՀԿ-ն հանրահավաք հրավիրած քաղաքացիների հետ է, սակայն…

Հունվար 20,2014 12:59

ՍԴՀԿ մամլո դիւանի պատասխանատու Արթուր Ղահրամանյանի մեկնաբանությունը Կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Այն, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը վերջապես փորձում է իր ձեռքը վերցնել իր իսկ խնդիրների բարձրաձայնման իրավունքը, միանգամայն ողջունելի է և սատարվում է Հնչակյան կուսակցության կողմից: Այս ներդրվող համակարգը հնարավոր է և կարող է աշխատել եվրոպական զարգացած երկրներում, սակայն Հայաստանի տարբերակում պարզից էլ պարզ է, որ անհրաժեշտ է գտնել այլ, ավելի ընկալելի և հեռանկար ունեցող լուծում: Քաղաքացին վստահ չէ, որ իր մուծած գումարները տասնյակ տարիներ անց համարժեք իրեն են վերադարձվելու, և դրա իրավունքն իսկապես ունի, հաշվի առնելով գործող համակարգի վստահության դեֆիցիտը:

ՍԴՀԿ-ի խոր համոզմամբ, քաղաքացիների գումարները պետք է ապահովագրված լինեն ցանկացած ռիսկերի պարագայում, որի երաշխավորը պետք է լինի պետությունը՝ ի դեմս Կենտրոնական բանկի: Այսինքն` կենսաթոշակայինի մասով ՍԴՀԿ-ն հանրահավաք հրավիրած քաղաքացիների հետ է, միանշանակ: Մեր բազմաթիվ կուսակցական ընկերները մասնակցել են այդ հավաքին, ինչը ողջունվել է ՍԴՀԿ ղեկավարության կողմից:
Այստեղ, սակայն, կա մեկ մտահոգեցնող երևույթ: Քաղաքական դաշտում փորձեր են արվում այս հանրահավաքի փաստը կապել նախկին նախագահ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու ցանկության հետ: ՍԴՀԿ-ն Քոչարյանի իշխանության տարիներին եղել է ընդդիմության շարքերում, իր վրա անմիջականորեն զգացել այն ռեպրեսիաները, որոնք իրականացվում էին պետական իշխանության կողմից: Մեզ համար անընդունելի է նախկին օրերի վերադարձը, ուստի որևիցե պլատֆորմ, որը կարող է ուղղված լինել այդ խնդրի լուծմանը, մեզ համար իհարկե մերժելի է:

Շարունակելով միտքը, պետք է անպայման նշեմ, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե այս կամ այն պետական պաշտոնյայի, այլ համակարգի փոփոխություն, որի նպատակով էլ Հնչակյան կուսակցությունը նախաձեռնել է Ձախ ուժերի միություն, ինչի շուրջ բանակցությունները բազմաթիվ քաղաքական կազմակերպությունների հետ շարունակվում են: Առաջիկայում մենք հանդես կգանք այդ նախաձեռնությամբ՝ հանրությանը ներկայացնելով երկիրն այս իրավիճակից դուրս բերելու մեր պատկերացրած «ճանապարհային քարտեզը», , որտեղ առաջնայինը պետք է լինի համակարգի օր առաջ փոփոխության վրա:

ՍԴՀԿ մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031