Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը համարվում է աշխարհում արական սեռի նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդակներից մեկը, այսինքն` հայերը տղա երեխային գերապատվություն են տալիս: Այսօր այս մասին «Բլից ինֆո» ակումբում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախագահ Գարիկ Հայրապետյանը: Նրա ներկայացմամբ` Հայաստանում, ըստ հետազոտությունների 2012 թվականի տվյալներով, աղջիկ երեխաներին աբորտ անելու հետեւանքով 114 տղային 100 աղջիկ է բաժին ընկնում, մինչդեռ բնականոն է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությամբ:
Վերջին մարդահամարի տվյալներով 1996 թվականից հետո ծնվածների սեռերի հարաբերակցությունը կազմում է 115 տղա 100 աղջկա եւ մինչեւ 15 տարեկան տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թվին 39 հազարով:
Պարոն Հայրապետյանի դիտարկմամբ, եթե աղջիկների աբորտների ներկայիս տեմպերը շարունակվեն, ապա մինչեւ 2060 թվականը Հայաստանը կկորցնի 93 հազար կին կամ ապագա մայր:
Մանրամասները` առաջիկայում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ