ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդն անհանգստություն է հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի մասին և բոլորին կողմերին կոչ է արել վերացնել ստեղծված լարվածությունը, իսկ իշխանություններին սպառնացել պատժամիջոցներով: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Մենք խորապես անհանգստացած ենք Կիևի փողոցներում այսօր տեղի ունեցած բռնություններով և բոլոր կողմերին իրավիճակն անհապաղ կոչ ենք անում», – ասված է Ուկրաինայի գծով ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթրին Հեյդընի հայտարարությունում, որտեղ նշված է, թե ահագնացող լարվածությունը հետևանքն է այն բանի, որ «Ուկրաինայի իշխանություններն ի վիճակի չեն ընկալել ժողովրդի օրինական բողոքները» և դրա փոխարեն այնպիսի օրենքներ են ընդունում, որոնք թուլացնում են ժողովրդավարությունը:
Հայտարարության մեջ Ուկրաինայի իշխանություններին նաև կոչ է արված «հակաժողովրդավարական» ընդունած օրենքները չեղյալ համարել:
«ԱՄՆ-ն կքննարկի հավելյալ միջոցներ ևս, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառում», – հայտնել է Հեյդընը:
Կարդացեք նաև
Կիևի ցույցերը, որը սկսվել էր անցած տարվա նոյեմբերի վերջին, որովհետև երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել էր ստորագրել Եվրոմերձեցման պայմանագրերը, հունվարի 19-ին վերածվել է բռնությունների՝ խոսքի և հավաքների ազատության սահմանափակման ընդունված օրենքների պատճառով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ