Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փողը, կեղծ մենթալիտետը ճնշում են մեր երիտասարդներին». Էլդա Գրին. «Ա1+»

Հունվար 20,2014 11:57
elda grin

Պաշտոնյաների երեխաների վարքի, նրանց հոգեբանական խնդիրների, ինչպես նաև ներկա երիտասարդության մասին «Ա1+»-ը զրուցել է գրող, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Գրինի հետ:

-Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում, որ այսինչ պաշտոնյայի որդին կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ վիճաբանության, ծեծկռտուք հրահրելու համար: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը:Նախկինում պաշտոնյանների որդիները ավելի համեստ էին և առավելապես գերադասում էին աչքի ընկնել բարձր առաջադիմությամբ:

-Անվայել է, երբ պաշտոնյայի երեխաները նման վարքով են հանդես գալիս: Հարստությունը իր հետ բերում է մի շարք բարդություններ: Նախ` պետք է ասեմ, որ կան տարբեր հարուստներ , բայց եթե կոպիտ ձևով մենք բաժանենք 2 մասի`ապա կան հարուստներ, ովքեր իրենց խելքով են հասել դրան, օրինակ` ինչպես Մարկ Ցուկերբերգը, և կան հարուստներ, ովքեր այդքան էլ մաքուր ճանապարհով ձեռք չեն բերել այդ հարստությունը, և հատկապես իրենք չեն գնահատում ինտելեկտը: Նրանք գնահատում են փողը և փոքր հասակից երեխան գիտի, որ ամենակարևորը փողն է: Բայց երեխային միայն թանկ համակարգիչ պետք չէ, հարկավոր է ջերմություն, հարկավոր է, որպեսզի նրա հետ խաղան կենդանի խաղեր: Իսկ ինչ են լսում նման երեխաները փոքր տարիքից`շպրտեմ դեմքին փողը և թվանշան էլ կդնի քեզ, բալա ջան, ամեն ինչ էլ կլինի, քո ճանապարհը բաց կլինի, մի խոսքով փողին մուննաթ: Փոքր հասակից երեխան լսում է դա և նրա հիմնական կրեդոն դառնում է փողը: Նրանք մտածում են, որ ոչ ոք չի կարող իրենց պատժել: Այդ պատճառով էլ իրենց պահում են անվայել, որովհետև վստահ են, որ փողի միջոցով կարելի է շտկել: Սխալ է նաև ծնող-երեխա հարաբերությունները: Պաշտոնյաները զբաղված են իրենք իրենցով` ամուսինը փող վաստակելու, կինը իր շրջապատով, և երեխան մնում է մենակ`իմանալով, որ իր միակ պահապանը փողն է: Այն մասը, որը իրոք կրիմինալ է, մեջք է փնտրում, իսկ ո՞վ կարող է լինել՝ իհարկե, մեծահարուստի երեխան: Այսպիսով, տեղի է ունենում վտանգավոր դաշինք, որտեղ մեկը մյուսին հրահրում է ապօրինի գործողություններ կատարել:

-Արդյո՞ք պաշտոնյաների զավակները զոհեր չեն: Օրինակ` շատ հաճախ նրանք պարտադրված են թիկնապահով շրջել:

_Այդ երեխաները իրենց զգում են արտոնյալ վիճակում և դա կապված է փողի հետ, բայց ինչ-որ տեղ նրանք նույնպես կաշկանդված են: Ես գիտեմ այդպիսի մեկին, ով կցանկանար գնալ- դառնալ նույնիսկ բոմժ, բայց լինել հանգիստ ու զերծ այդ ամենից, քանի որ մտածում է, որ այդպես կապրեր առանց վախի, առանց թիկնապահի:

_Էլիտան, որը հասարակությանը պարտադրում է ճաշակ, նախասիրություն, այսօր բնավ գիտելիքը և ուսումը չի համարում առաջնայինը: Այսօր արժեհամակարգը փոխվել է, իսկ մենք ունենք շատ առողջ երիտասարդներ, ովքեր չեն ուզում համակերպվել այդ վիճակին: Ո՞րն է ելքը:

-Ես դեռ ելք չեմ տեսնում:Դպրոցում կան երեխաներ, ովքեր իրենց ընկճված են զգում, քանի որ չունեն մեքենա, որ գա իրենց տանի կամ չունեն ինչ-որ շատ թանկ հեռախոս: Նրանք ընկճվում են, և դա շատ վատ է ազդում նրանց վրա: Ես հստակ չեմ կարող պատասխանել, քանի որ սա տևական երևույթ է ու ոչ ոք չի մտածում վերջ տալ դրան, որպեսզի մյուսները իրենց նույնպես արժեքավոր զգան:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031