Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Պետք է խուսափենք քաղաքացիական պատերազմից. Վիտալի Կլիչկո

Հունվար 20,2014 11:47

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ պետք է օգտագործել բոլոր միջոցները Կիևում արյունահեղությունը դադարեցնելու համար: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Հետագա զարգացումների համար երկու տարբերակ ունենք: Առաջինը՝ [իշխանության հետ] բանակցությունների չգնալ: Ուժային սցենարը կարող է անկանխատեսելի լինել, ու ես չեմ բացառում քաղաքացիական պատերազմը… Տվյալ պարագայում մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները արյունահեղությունից խուսափելու համար», – ասել է Կլիչկոն «Հրոմադսկե» հեռուստակայանի եթերում՝ հավելելով, որ հասարակության համբերության բաժակն արդեն լցվել է ու անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի համար լուծումներ գտնել:

Հունվարի 19-ին Կիևի խաղաղ ցույցը վերածվել է բռնությունների: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, վերջիններս ավտոբուսներ և ոստիկանական մեքենաներ են այրել, մոլոտովի կոկտեյլներ նետել իրավապահների ուղղությամբ և հարվածել նրանց մահակներով: Ավելի քան 100 հոգի վիրավորվել է: ըստ ՆԳՆ-ի, բժիշկների տվյալներով, տուժել է 70 ոստիկան:

Նոր բախումների պատճառը ցուցարարների զայրույթն է, քանի որ խոսքի և հավաքների ազատությունը սահմանափակող օրենքներ են ընդունվել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031