Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Քալանթարյանի հեղինակած պարոդիան. «Ինձ կրկին տուգանողը՝ վարդագույն է և երկնագույն»

Հունվար 20,2014 11:40

Կապույտը քո շատ է կարմիր, երբ կարմիրն իմ շատ է սպիտակ,
Ես` կյանքի մեջ, ևկյանքից դուրս` բախտահոլով մի խենթ թռչուն,
Ճախրը սրտիս` հանուն բաղձի, բաղձանքներս` կոպերիդ տակ,
Գիշերաճայթ աչքերս ճողփաղոթքներով էի թրջում:


ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ


Alexander Kalantarian

Ինձ տուգանքներ են միշտ գալիս, նույնիսկ 50 հազար դրամ,

Կարմիր լույսի տակով անցար… Չտեսար դու լույսը դեղին…

Այնինչ եթե քիչ խորանանք, ես մեղք չունեմ ոչ մի գրամ:

Լուսակիրի գույները ճողփ, ոչ հստակ են, ոչ էլ տեղին:

Կարմիր լույսը շատ է կանաչ, ու մեքենաս խենթ թռչուն է:

Սլանում եմ ճախրը սրտիս, բաղձանքներս կոպերիս տակ,

Երբ կանաչ չէ՝ շատ է դեղին, որից հետո կանաչում է,

Էլ ինչ կանգնել, էլ ինչ սպասել անիմաստ ու աննպատակ

Դուք ունեք ակտ, ունեք տուգանք՝ բայց չկարծեք՝ անզեն ենք մենք,

Թուղթ ունեմ ես մի ամբողջ կապ, նաև գրիչ բոսորագույն:

Անմահ պոեմ նոր կկերտեմ, կազդարարեմ աշխարհով մեկ՝

Որ ինձ կրկին տուգանողը՝ վարդագույն է և երկնագույն:

Ալեքսանդր ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Իսկական տուֆտություն!!!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031