Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ես գնամ էդ պոռնիկի առաջ չոքե՞մ. Դատավորը՝ որդու բռնաբարության եւ հափշտակության մեջ կասկածվելու մասին. NEWS.am

Հունվար 20,2014 11:14

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հերքում է, որ իր որդին 32-ամյա Մարիամ Ն.-ից ոսկե շղթա է հափշտակել եւ նրան բռնաբարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գրիգորյանը:

Նա խոսել է իր որդու հետ, ով ժխտում է թե բռնության փաստը, թե ոսկի շղթան հափշտակելու հանգամանքը: Վլադիմիր Գրիգորյանը այն կարծիքն է, որ սա ուղղորդված է, այդ կնոջը ուղարկել են իրենցից շորթում կատարելու համար: «Դուք հավատո՞ւմ եք, որ ռեստորանի տերը եւ դատավորի որդին պետք է նրա վզից ցեպ հափշտակի: Գնացել է իր հաճույքների համար, իմ տղան օբյեկտով փող է աշխատում, ազնվագույն երեխա է, ջահելությունը օգտագործել է, հիմարություն է արել, գնացել է»,- ասաց Վլադիմիր Գրիգորյանը:

Որդին հորը պատմել է, թե այդ կինը եկել էր, որպեսզի իրեն ընդունեն աշխատանքի՝ որպես մատուցող, ընկերներով հաց են կերել, կինը նստել է իր որդու ծնկներին, մարմնի տարբեր մասերին է ձեռք գցել եւ օգտվել է նրա երիտասարդ լինելու հանգամանքից: «Էսօր էլ լիքը լրբանոցներ են սարքած քաղաքում, վեր են կացել, գնացել իր ջահելությունը օգտագործել են: Մոնիթորները նկարել են, որ ինքն է տղայիս փաթաթված ներս մտել, աշխատողներ կան, ցուցմունք կտան, կհանեն հաղորդագրությունները, հեռախոսային խոսակցությունները եւ ամեն ինչ պարզ կդառնա, թող դրդիչներն էլ գնան պատասխան տան: Նա հետո կապ է հաստատել որդուս ընկերոջ հետ, թե 4 մլն դրամ տվեք, բողոքս գնամ ճղեմ:

Ինգա Մարտինյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031