Հունվարի 10-ին Սիրիայում, կառավարական զորքերի դեմ մարտերի ժամանակ զոհվել է 14-ամյա ադրբեջանցի Նաջաֆ Քերիմովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az ինտերնետային կայքը: Կայքի համար աղբյուր է հանդիսացել է ԱՊԱ գործակալությունը, որն իր հերթին լուրը քաղել է մոջահեդների կայքից:
Նշվում է, որ Նաջաֆը Սիրիայում կռվում էր հոր՝ Նամիկ Քերիմովի հետ միասին: Նամիկ Քերիմովը Սիրիա է մեկնել 2013թ. ամռանը՝ կնոջ եւ 3 երեխաների՝ 16-ամյա Իրադայի, 14-ամյա Նաջաֆի,10-ամյա Սառայի եւ 5-ամյա Ֆաթիմայի հետ: Այդ ընտանիքը Նախիջեւանի Շարուրի շրջանից է: Հավելենք, որ Սիրիայում կառավարական զորքերի դեմ մարտերում զոհվել են բազմաթիվ ադրբեջանցիներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը` photo-day.ru-ից
Կարդացեք նաև