Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում քիչ առաջ ավարտվեց շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի յոթերորդ տուրը:
ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման 2-րդ համար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 41-րդ քայլում միավորը բաժանեց իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ եւ անկախ մյուս զույգերում գրանցվելիք արդյունքներից, 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessintranslation-ի
Կարդացեք նաև