Ուկրաինայում կրքերը թեժանում են: Ոստիկանությունը ակտիվիստների դեմ պայքարում օգտագործում է արցունքաբեր գազ: Ընդդիմադիրների ձեռքին մահակներ եւ խլացնող նռնակներ: Հայտնում է echo.msk.ru-ն:
Ցուցարարները, որոնք մասնակցում են ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքին Կիեւում, գրավել են Գրուշեվսկայա փողոցի ոստիկանական ավտոբուսներից մեկը: Նրանք գրավել են ավտոբուսը եւ փորձում են դրա միջոցով նեղացնել ոստիկանական զորքերը, որոնք փակում են կառավարական թաղամաս տանող ճանապարհը: Ցուցարարների այս փորձը չի հաջողվել:
Ոստիկանությունն այլ ավտոբուսով փակել է կառավարական շենքի մոտ տանող ճանապարհը:
Կարդացեք նաև