Նա հիվանդանոց էր ընկել լրատվամիջոցներում նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ դերասանուհի Ժուլի Գայեի սիրավեպի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո: Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին տիկին Տրիերվեյլերը փորձել է ինքնասպան լինել: Ավելի շուտ Ֆրանսուա Օլանդը խոստացել էր ներկայացնել իր ընտանեկան կարգավիճակը մինչեւ ԱՄՆ պետական այցը, որը նշանակված է փետրվարի 11-ին: Հաղորդում է echo.msk.ru-ն:
Տրիերվեյլերը ամուսնացած չէ Օլանդի հետ, բայց պետական այցերի ժամանակ նրան է իրավունք տրված ուղեկցելու նախագահին: Կպահպանվի՞ այդ կարգավիճակը նախագահի ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ, հայտի չէ: