Կիեւի Անկախության մայդանում սկսվել է ընդդիմության հերթական ժողովրդական «վեչեն»: Թվով ութերորդ ժողովրդական վեչեն ուղղված է Ուկրաինայի գործող իշխանության քաղաքականության դեմ: Գրում է newsru.com-ը եւ հայտնում, որ հանրահավաքի ուղիղ հեռարձակմանը հնարավոր է հետեւել NEWSru.Ua կայքում:
Ռադայի կողմից սահմանափակող մի շարք որոշումների ընդունման ֆոնին ընդդիմադիրների միջոցառումը դիտարկվում է որպես վճռական քայլ իշխանության դեմ պայքարում: Ընդդիմությունը մտադիր է նախաձեռնել համաուկրաինական հանրաքվե խորհրդարանի պատգամավորներին, Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակին եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչին անվստահություն հայտնելու վերաբերյալ: