Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատավորի որդին կասկածվում է «Սոճի Պլազա»-ում բռնաբարություն և հափշտակություն կատարելու մեջ. Shamshyan.com

Հունվար 19,2014 17:51

Shamshyan.com. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետև հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարիամ Ն-ն հայտնել է նաև, որ իր ծանոթը խոստացել է , որ իրեն կընդունի աշխատանքի «Լիբերիա» ռեստորանային համալիրում` որպես մենեջեր, որտեղ հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետև մեկնել են «Սուրճի Պլազա», որտեղ էլ իր կամքին հակառակ Ա. Գրիգորյանը բռնաբարել է իրեն ու հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Գրիգորյանը հանդիսանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին, ով հանդիսանում է «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատեր և բնակվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031