Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ առաջնությունը:
Վեց տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը կորցրել է ընդամենը մեկ միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից մեկ միավոր պակաս է վաստակել գրոսմայստեր Արման Փաշիկյանը (նկարում):
Այսօր շախմատիստները պայքարում են յոթերորդ տուրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Armchess.am-ի