Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Հունվար 19,2014 15:32

Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel Chess» փառատոնի վեցերորդ տուրում հաղթելով նաեւ ֆիլիպինցի Ուեսլի Սոին՝ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ամրապնդեց առաջատարի դիրքը: Նա ունի 5,0 միավոր եւ մեկ միավորով առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող հոլանդացի Անիշ Գիրիից ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից:

Այսօր Հայ գրոսմայստերը սեւերով խաղում է ժամանակակից շախմատի ամենափորձառու շախմատիստներից մեկի՝ իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, որը, սակայն, Հոլանդիայում անհաջող է հանդես գալիս: Գելֆանդը 1,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

  Լուսանկարը՝ Armchess.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031