ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սոչիի օլիմպիադան պետք է ստիպի ռուսներին հավատալ, որ նրանց երկիրը կարող է իրականացնել մեծամասշտաբ միջոցառումներ: Գրում է Itar-tass.com-ը:
«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ծանր, Կովկասում տեղի ունեցած ուղղակիորեն արյունահեղ իրադարձություններից հետո, հասարակության վիճակը ծանր էր եւ հոռետեսական: Եվ մեզ պետք է վերադառնալ: Պետք է հասկանալ եւ զգալ, որ մենք կարող ենք մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպել»,- ընդգծել է նախագահը մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ:
Պուտինը նշել է, որ Սոչիի օլիմպիադան իր կամ մեկ ուրիշի անձնական ամբիցիան բավարարելու համար չի կազմակերպվում:
«Դա ուղղակիորեն մեր պետության եւ ժողովրդի շահերից է բխում»,- ասել է նա:
Հետաքրքրությունից չէ, այլ` շահերից….ճիշտ թարգմանեք
Հարգելի Վահան,
շնորհակալություն ուղղման համար: Սխալ թարգմանությունն արդեն շտկված է: