Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բաննու քաղաքում ականի պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քանի 20 զինծառայող, վիրավորվել է 30 հոգի: Ականը պայթել է ռազմական մեքենաների շարասյան մերձակայքում: Գրում է Ria.ru-ն:
«Մենք փորձում ենք պարզել պայթյունի իրական պատճառները՝ պայթուցիկ սա՞րք է գործել, թե՞ մահապարտ ահաբեկիչն է արել»,- ասել է անվտանգության աշխատողներից մեկը՝ չներկայանալով: