Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Խոսրով Հարությունյան եւ Արծվիկ Մինասյան

Հունվար 19,2014 18:29

Հունվարի 20-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ)  միջեւ բանավեճը: Թեման՝ որքանո՞վ են այսօրվա արատները պայմանավորված անցյալի թերություններով:  Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:

Հիշեցնումենք, որ մեր կայքում  չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վահան says:

    Ոչ հարց ունեմ, ոչ էլ ակնկալիք…ինչ էլ ասենք, կարծում եմ, որ ոչինչ չի փոխվի…..Արծվիկը հաճելի անձնավորություն է, բայց անճար, իսկ Խոսրովը շատ խորամանկ ու երկրի համար անպիտան…ինչ ասես….

  2. Լևոն Մելքումյան says:

    ՚․․․Խոսրովը շատ խորամանկ ու երկրի համար անպիտան…ինչ ասես….՛
    Ճիշտ է ասված, բայց, ինձ թվում է, պետք է ավելացնել նաև,- ՚վերին աստիճանի անբարոյական՚․:

  3. ARMENAK KARAPETYAN says:

    Հարց պարոն Խ. Հարությունյանին

    Դուք երբևիցե քննադատե՞լ եք տվյալ պահի ներկա իշխանություններին:

  4. Պարգև says:

    Հարց պր. Խ. Հարությունյանին
    Ձեզ դուր գալիս է մեր երկրի այս վիճակը, եթե այո, ինչը, իսկ եթե ոչ, ով է մեղավոր այս վիճակի համար

  5. Maxim says:

    Հարց՝ Խ. Հարությունյանին։ Ձեր վարչապետի պաշտոնում, Մոսկվայում տեղի լրագրողի հարցին՝
    -կա՞ տենդենցիա երկու երկրների հարաբերություններում։ Ձեր պատասխանը հնչեց շատ խիստ, և
    վճռական, -тенденция нет и быть не может. որից հետո մեկ ամսվա ընթացքում Դուք պաշտոնաթող
    եղաք։ 1. Կա՞ր անմիջական կապ՝ Ձեր պատասխանի և պաշտոնաթողության միջև։ 2. Ի՞նչ պատասխան կտայիք այսօր, եթե նույն հարցը Ձեզ տային։ 3. Այսօրվա բոլոր հարցերը դուք պատասխանում եք նույն խստությամբ և վճռականությամբ, բայց տրված հարցի թեմայից շատ հեռու։
    Դա Ձեր զգուշության արդյունքի՞ց է բխում, որ հինը չկրկնվի, թե՞ այլ նկատառումներից ելնելով։
    Հարց՝ Ա. Մինասյանին։ Ձեր հարցազրույցում՝ Հ1 հեռուստաալիքով պ.ն Նվեր Մնացականյանի հետ Դուք պնդեցիք, որ Ձեր կուսակցության առաջնորդ՝ Վահան Հովհանիսյանը ստանձնել է դեսպանի
    պաշտոնը՝ Գերմանիայում, քանի որ ունեք արտաքին քաղաքականության մեջ նոր տեսակետներ։
    Ասացեք խնդրեմ, որն է այդ նոր տեսակետը, և արդյո՞ք հնարավոր է երկրի կողմից նշանակված դեսպանը վարի այլ քաղաքականություն, հաշվի չառնելով երկրի նախագահին և իր վերադասին։
    2. Ձեր 11 քայլերից բաղկացած առաջարկը,՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար կար նաև մի նոր՝ հոգեբանական զենք՝, որին անվանել էիք ԻՆՔՆԱԺԽՏՈՒՄ, որով պետք է ազդեիք ավազակաբարո մարդկանց վարքի վրա, նրանց կարգի բերելու նպատակով։ Ասացեք խնդրեմ,՝ մինչ օրս քանիսն են ԻՆՔՆԱԺԽՏՄԱՆ մեթոդով կարգի բերվել, օրինակ՝ Լֆիկը, Լիսկան, Շմայսը և
    այլոք, գուցե կարդացել են, շաբաթներով հեկեկոցով լաց եղել՝, իրենց հանցագործ պահվածքի համար, և ինքնաժխտվել, թե՞ այն վերաբերվում է շուկայում կանաչի վաճառողներին, որ այդ մեթոդի արդյունքում՝ կարող են կանաչու գինը 10 դրամով իջեցնել։ 3. Մի՞ թե՛ կարելի է այդքան թքած ունենալ ժողովրդի ճակատագրի վրա և այդքան անհոգ ծիծաղել նրանց միամտության և անգրագետության վրա։ Չե՞ որ նրանցից շատերը Ձեզ հավատում ու հարգում են։
    Եվ վերջապես վերջին հարցը՝, որը կցանկանայի ամեն անգամ կրկնել, այն դեպքից հետո երբ համացանցում հայտնվեց,՝ սիրիացի 3 ամյա երեխայի խոսքերը, ականից ստացած վերքերից արյունաքամ՝ մահից առաջ, որ -աստվածին կպատմե, թե՛ ինչքան վատն եք դուք։ Մի՞ թե այս խոսքերը անմեղ հրեշտակի խոսքերը չեն, որ վերաբերվում են բոլորիս։ Մենք չգիտենք նաև 100 հազարավոր հայ երեխաների խոսքերը, որոնք սոված քնում և վեր են կենում,՝ անմարդկային պայմաններում։ Ես Խ. Հարությունյանի պատասխանները ցանկացած հարցում նախորոք գիտեմ,
    սակայն կուզեի Ձեր պատասխանը լսել։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031