Հայ դիվանագետ Մուրացան Թոսունյանի շնորհիվ է, որ Թուրքիայում պատկերացում ունեն, թե 18-րդ դարում մարդիկ ինչ հագուստներ էին հագնում: Գրում է «Հուրիեթ» թերթն՝ անդրադառնալով Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի նորաձևությանը:
Թոսունյանը կամ Իգնատիուս Մուրաջա դ՛Օսոնը, որն ապրել է 1740-1807թթ., եղել է նաև Շվեդիայի դեսպանը: 1784թ. Փարիզում նա հրատարակել «Օսմանյան կայսրության ընդհանուր պատկերը» (Tableau Général de l’Empire Othoman) գիրքը, որում զետեղված են 18-ր դարի մարդկանց պատկերներ՝ իրենց հագուկապով: Այդ գիրքը հատկապես արժեքավոր է համարվում, քանի որ մահեմդականությունը թույլ չի տալիս մարդկանց պատկերել, և Օսմանյան կայսրությունում պահպանվում էր այդ կանոնը: Թոսունյանը մեծ դժվարությամբ է ձեռք բերել այդ պատկերները՝ Ստամբուլում նկարիչների գաղտնի աշխատեցնելով:
Գիրքը հրապարակվել է երկու տարբերակով: Մեկը՝ շատ մեծ, որը թանկ էր վաճառվում, մյուսը՝ փոքր և էժան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ