Բրիտանական «Հիլարդ» կվարտետը հունվարի 22-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում հայկական հոգևոր մեղեդիներ կնվագի: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը:
«Արխանգելոս. հազարամյակի երաժշտություն» ծրագրի շրջանակներում կներկայացվի մի շարք հայկական հոգևոր մեղեդիներ, ինչպես նաև մեկ ժամանակակից երաժշտություն:
Համերգի համար ընտրված հայկական ստեղծագործություններից են՝ «Ով զարմանալի»-ն, «Հայս Հարկ»-ը, «Ամեն Հայր սուրբ»-ը և «Սուրբ ես Տեր Զորությանց»-ը:
Հիլարդ երգչախումբը երկար տարիներ է, ինչ կապված է հայկական երաժշտության հետ: 2004թ. խմբին հրավիրել էին Հայաստան ձայնագրելու Կոմիտասի շարականները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ