Նրանք որոնում էին հետախուզվողի
Հունվարի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի ոստիկանները՝ Երեւանից ժամանած ոստիկանների հետ համատեղ խուզարկել են Թեղուտ գյուղի մի շարք բնակիչների տներ: Նրանք որոնել են Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդի Արագած Թամրազյանին , ով դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ հարուցված քրեական գործով ոստիկանության կողմից հետախուզվում է : Նշենք, որ Թեղուտ գյուղի մուտքի մոտ գտնվող, գյուղապետի ընտանիքին պատկանող ավտոգազալցավորման կայանը ներկայումս չի գործում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ