Regnum գործակալությունը, վկայակոչելով Facebook-ի իր էջում «Армения туристическая» հանդեսի գլխավոր խմբագիր Ելենա Շուվաեւա-Պետրոսյանի կատարած գրառումը, տեղեկացնում է, որ պրոֆեսիոնալ եւ հասարակական ակտիվ գործունեության համար Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2013 թվականին արժանացել է Որակի մրցանակի (Quality Summit International Award):
Մրցանակը շնորհել է B.I.D. (Business International Directions) միջազգային կազմակերպությունը, որի վարկանիշ ունեն աշխարհի 166 երկրներ: Այս պարգեւը կարող է մեծացնել ուշադրությունն ու հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ` որպես ալպինիզմը եւ լեռնային տուրիզմը զարգացնելու եւ տարածելու լայն հնարավորություններ ունեցող երկրի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` armalp.am-ի