Չելյաբինսկում անցկացված թեթեւ ատլետիկայի մրցաշարում ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն, բարձրացատկորդ Իվան Ուխովը ծածկած մրցատարածություններում երկրի նոր ռեկորդ է սահմանել:
Մարզիկի պահանջով մրցավարները հորիզոնական ձողը բարձրացրել են 2,41 մետր (ծածկած մրցատարածություններում Ռուսաստանի նոր ռեկորդ) եւ Ուխովը հաղթահարել է այդ արգելքը: Սակայն լրացուցիչ չափումից հետո պարզվել է, որ մրցավարները սխալմամբ ձողը դրել էին 2,42 մետրի վրա, ինչն իր twitter-ում հաստատել է միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ջոն Մաքլինը:
Ի դեպ, օլիմպիական չեմպիոնը 2 սմ-ով գերազանցել է իր իսկ արդեն նախկին ռեկորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` rt.com-ի