Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի մարզչական նոր շտաբը, որը գլխավորել է Ալեքսանդր Թարխանովը, փոխել է թիմի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովին վաճառելու մտադրությունը: Մարզիչները համարում են, որ նա կարող է համապատասխանել այն խաղաոճին, որ թիմում սկսել է ներարկել նոր գլխավոր մարզիչը:
Լրատվամիջոցները գրում էին, որ Սարկիսովը մոտ էր «Ակտոբե» տեղափոխվելուն եւ մոտ օրերս կարող էր մեկնել Ղազախստան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Totalfootball.am-ի
Կարդացեք նաև