ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցին, որում նա ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է»:
«Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանելով հարցազրույցը, Վիկտոր Սողոմոնյանն ասել է.
«Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե կամավոր, այլ պարտադիր կուտակային հարցազրույցի հետ:
Ցավոք, դրանից բխում է, որ նախարարը չգիտի, թե ինչ տարբերություն կա պարտադիր եւ կամավոր կուտակային ապահովագրության միջեւ, ինչպես նաեւ չի պատկերացնում սերունդների համերաշխության սկզբունքի էությունը:
Բացատրեմ նախարարին, որ կամավորը՝ դա երբ քաղաքացին ինքն է որոշում. ընդգրկվել կուտակային համակարգում, թե ոչ: Պարտադիրը՝ երբ օրենքը պարտադրում է ընդգրկումը: Նախարարի հիշատակած որոշումներով կառավարությունն ըստ էության ասում էր, որ ցանկացողները կարող են կամավորության սկզբունքով ընդգրկվել կուտակային ապահովագրության համակարգում, սակայն որեւէ գործուն մեխանիզմ դրա համար չէր ստեղծվել: Հանրապետությունում շարունակում էր գործել պարտադիր, բայց ոչ կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը /վերոնշյալ սկզբունքով. պարտադիր սոցիալական վճարումների միջոցով մի սերունդը վճարում է մյուս սերնդի թոշակները»:
Պարոն Սողոմոնյանը նշել է, որ «խոսուն փաստերի» սիրահար նախարարին դժվար է գլուխ հանել այս ամենից, բայց պետք է ձգտել դրան. ի վերջո, դա իր աշխատանքն է:
«Այնպես որ, նախարարը կարող է հանգիստ խղճով իրեն այս ռեֆորմի եւ հայր, եւ կնքահայր համարել»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: