Հունվարի 18-ից 20-ը հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ: Լույս 18-ի գիշերն օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի` պարզեցմամբ պայմանավորված: Ցերեկային ժամերին 18-ին` չի փոխվի,19-20-ին 1-2 աստիճանով կտաքանա: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 10-15մ/վրկ, բուք և ցածր տեսանելիություն: Ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ ձյան բերվածքի պատճառով հնարավոր է դժվարանցանելիություն: Քաղաքաբնակներին անհրաժեշտ է զգուշանալ տանիքներից ընկնող սառույցից, դրանք կարող են վտանգավոր լինել առողջության և անգամ կյանքի համար:
Երեւանում հունվարի 18-ի գիշերն ու օրվա մեծ մասը կդիտվի պարզ եղանակ, հունվարի 19-20-ին` փոփոխական ամպամածություն, առանց տեղումների: Հնարավոր է մերկասառույց, առավոտյան ժամերին` ցածր տեսանելիություն: Գիշերը -9-11 /ցածրադիր վայրերում -12-14/, ցերեկը 0+2 /ցածրադիր` 0-3/, երեկոյան -4-8:
Աղբյուր՝ www.weather.am