Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հպանցիկ է ծանոթ երկրորդ նախագահ-վարչապետ եւ կառավարություն հակամարտությանը, փոխադարձ հայտարարություններին եւ մեղադրանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մուրադ Մուրադյանը:
Նա նշեց, որ այժմ արձակուրդի մեջ է, երբ գա ԱԺ, մանրամասն կծանոթանա եւ կարծիք կհայտնի: Հարցին, թե կիսում է երկրորդ նախագահի կարծիքը վարչապետի մասին՝ հաշվի առնելով, որ նա եւս նրանից դժգոհություններ ունի, պատգամավորը նշեց, որ ինքը իր կարծիքը հայտնել է վարչապետի մասին եւ դրանից ետ չի կանգնում: Մուրադ Մուրադյանը շեշտեց, որ ինքը դժգոհ է վարչապետից, «դե որ էդքան լավ աշխատեր, էսպես թափով արտագաղթ չէր լինի»: Մեր դիտարկմանը, թե ըստ լրատվամիջոցների՝ ՀՀԿ-ականներին հրահանգ է տրված պաշտպանել վարչապետին, նա այսպես հակադարձեց. «Ինձ տենց հրահանգ չկա, ես վարչապետին պաշտպանող չեմ»:
Նյութն ամբողջությամբ կլարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: