Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնշանակի՝ մենք ապաշնորհ ենք, մեր ստեղծած պետությունը հակամարդկային է». «Հրապարակ»

Հունվար 18,2014 11:32

Եվրոպական ցանկացած երկրի միջին քաղաքում լինելուց հետո վերադառնալով Հայաստան՝ ոչ միայն հայրենիք վերադառնալու երջանկությունն ես ապրում, այլեւ ամեն քայլափոխի արձանագրում, թե ինչքան աղքատ ենք մենք, ինչքան վատ ենք ապրում, ինչքան սխալ է կառուցված մեր մայրաքաղաքը, ինչքան թերություններ ու արատներ կան մեր շուրջ:

Եթե 2-3 միլիոն բնակչություն ունեցող եվրոպական քաղաքներում, որտեղ, վստահաբար, ավելի շատ ավտոմեքենաներ են երթեւեկում, երբեւէ խցանումներ չեն առաջանում, կնշանակի՝ մենք վատ քաղաք ենք կառուցել եւ քաղաքաշինական պարզ լուծումները չենք կարողացել գտնել: Կնշանակի՝ մեր ազգի ճարտարապետական տաղանդի մասին խոսակցությունները սին առասպելներ են: Եթե բնական ռեսուրսներից զուրկ բազում երկրներում մարդիկ հարուստ են, ժպտադեմ ու խաղաղված, իսկ հայերս՝ մռայլ, ընչազուրկ ու դժբախտ, կնշանակի՝ մենք ապաշնորհ ենք, մեր ստեղծած պետությունը հակամարդկային է, իսկ մեր ընտրած ղեկավարներն իրենց տեղում չեն:

Եթե եվրոպական ցանկացած նորմալ քաղաքում սեփական բնակչությանը գրեթե հավասար զբոսաշրջիկներ կան, իսկ մեզ մոտ հայտնված հատուկենտ տուրիստները հեռանում են չվերադառնալու որոշմամբ, կնշանակի՝ մենք ցուցադրելու բան չունենք եւ հյուրերին վատ ենք ընդունում ու սպասարկում: Ուրեմն մեր հյուրասեր ու սրտաբաց լինելու մասին խոսակցություններն էլ ֆանտազիայի ոլորտից են:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031