Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Հակոբյանը կոչ է անում մինչեւ վերջին պահը հրաժարվել կոմունալ վարձերը վճարելուց. Medialab.am

Հունվար 18,2014 10:38

Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանն այս օրերին ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չվճարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարները՝ այդպիսով ֆինանսական խնդիրներով առաջացնելով էնեկտրաէներգիա և գազ մատակարարող ընկերությունների համար:

Հիշեցնենք, որ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով ՀՀ քաղաքացիները ստիպված են անհամեմատ մեծ կոմունալ վարձերր վճարել, քան նախորդ տարվա նույն ամիսներին:

«Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց Վարդան Հակոբյանին:

Ի՞նչ խնդիր կարող է լուծել կոմունալ վարձերը չվճարելու ձեր այդ կոչը, ինչպե՞ս պետք է վարվեն մարդիկ:

-Կոչ եմ անում մինչև վերջին պահը չվճարել կոմունալ վճարները: Չգիտեմ, դա օգուտ կտա, թե չի տա, բայց ամեն դեպքում դա վերաբերմունք է, և վատ չի լինի, որ այդ վերաբերմունքը մարդիկ ունենան: Ես ենթադրում եմ, որ դա խնդիրներ պետք է ստեղծի և գազ մատակարարող, և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների համար: Ամեն դեպքում պետք չի աջակցել նրանց հաշիվների համալրմանը: Այլ խնդիր է, որ մարդիկ առանց ընդվզելու վճարում են, մեկ այլ խնդիր է, երբ այդ ընկերությունները չվճարելու համար աշխատողներ ուղարկեն, այդքան մարդկանց հոսանքազրկեն կամ գազամատակարարումը դադարեցնեն:

Արդեն կա՞ն արձագանքներ ձեր կոչին, օրինակ, ձեր շրջապատում կա՞ն չվճարողներ:

-Ես գիտեմ մարդկանց, ովքեր ստիպված չեն վճարելու, որովհետև վճարունակ չեն: Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ սպասելու են մինչև վերջին վայրկյանը, հետո վճարեն: Ես նույնպես չեմ վճարելու այնքան ժամանակ, մինչև գան անջատեն: Չվճարելը դժվարություններ է ստեղծելու այդ ընկերությունների համար, խնդիրներ են ունենալու:

-Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, երբ մի կողմից թանկացումներ են, իսկ մյուս կողմից աշխատավարձերի ու թոշակների էական բարձրացում տեղի չի ունենում:

-Միայն կոմունալ վճարները չէ, որ թանկացել են, թանկացումներն ամենուր են: Աշխատավարձ չբարձրացրեցին, բայց ներդրեցին կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, որը հավասարազոր է աշխատավարձերի պակասեցմանը: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդիկ հնարավորինս վատ վիճակում հայտնվեն:

Նյութն ամբողջությամբ կաող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Medialab.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031