Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայի ձեռքը»

Հունվար 18,2014 13:45

Ռուսաստանցի լրագրողներից ոչ մեկի մտքով չի անցնում ինձ հարցնել, թե ինչպես է Բաղրամյան 26-ը վերաբերվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին մեկ այլ անձով փոխարինելուն: Չեն հարցնում, նախ` որովհետեւ ես այդ հարցի պատասխանը չգիտեմ` ի տարբերություն իմ բազմաթիվ գործընկերների, ես նշված վայրին «մոտ կանգնած աղբյուրներ» չունեմ: Բայց նաեւ այն պատճառով, որ այդ հարցում Բաղրամյան 26-ի կարծիքը որեւէ նշանակություն չունի: Բայց ահա մեր լրագրողները հետաքրքրվում են ռուսաստանցի մեկնաբան Մոդեստ Կոլերովից՝ Կրեմլը կո՞ղմ է Տիգրան Սարգսյանի հրաժարականին, թե՞ դեմ: Եվ պարոն Կոլերովը, որը, ենթադրաբար, մոտ է կանգնած Կրեմլին, պատասխանում է` դեմ չէ: Մոսկվան, մի խոսքով, «դաբրոն տվալ ա»:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք Տիգրան Սարգսյանի կառավարությունը «հասունացե՞լ է» հրաժարականի համար, թե՞ դեռ կմնա՝ շարունակելով իր, մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ եւ թափանցիկ գործելակերպը: Պարզ է, որ այս կառավարության մեղքով մեր քաղաքացիների կյանքը վատթարացել է: Բայց ինձ թվում է՝ եթե օլիգարխիային սպասարկող կառավարությունը փոխարինվի բուն օլիգարխիայի կառավարությամբ, ապա դրանից ոչ պետությունը, ոչ քաղաքացիները չեն շահի: Սակայն խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ մեզ՝ հայերիս, հետաքրքրում է այս հարցով Կրեմլի կարծիքը, եւ մեր հաշվարկները, վերլուծությունները, ծրագրերը կապում ենք բացառապես Մոսկվայի որոշումների եւ գերապատվությունների հետ:

Որքան էլ դա տարօրինակ հնչի, վստահ չեմ, որ այսօր, այս պահին Մոսկվայի համար նշանակություն ունի, թե ով է Հայաստանի նախագահը, առավել եւս` վարչապետը կամ որեւէ ոլորտի նախարարը: Իհարկե, եթե անցած տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը չհայտարարեր, որ մեր երկիրը միանում է Մաքսային միությանը, Մոսկվան, շատ հնարավոր է, կհրահրեր Հայաստանում իշխանափոխություն, պատերազմ Ղարաբաղում եւ նույնիսկ «հոկտեմբերի 27-ի» նման մի գործընթաց:

Բայց հիմա Կրեմլի բոլոր նպատակները Հայաստանում իրագործված են, եւ չեմ կարծում, որ մեր քաղաքական ուժերի ձգտումները` Մոսկվայի աչքում ավելի հավատարիմ եւ պուպուշ երեւալու, ինչ-որ շոշափելի արդյունքների կբերեն: Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն ակտիվացել է Մոսկվայի հրահանգով. դրան էլ, ներեցեք, չեմ հավատում: Քննարկվող խնդիրների մասշտաբը աշխարհաքաղաքական չէ` թեթեւ գզվռտոց է այն թեմայով, թե ով էր երկիրն ավելի լավ կառավարում:

Վաղվա «հակակուտակային» հանրահավաքի մեջ էլ ոմանք «Մոսկվայի ձեռքն» են տեսնում: Հավատացնում եմ, որ դա այդպես չէ: Ես շփվել եմ նախաձեռնող խմբի անդամների հետ` այդ երիտասարդներին բացարձակապես չեն հետաքրքրում Քոչարյանի կամ Պուտինի քաղաքական ծրագրերը: Նրանց նպատակներն ազնիվ են: Ճիշտ են նրանք, թե սխալ՝ ժամանակը ցույց կտա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Hakob says:

    սում են՝ Ռոբերտ Քոչարյանն ակտիվացել է Մոսկվայի հրահանգով. դրան էլ, ներեցեք, չեմ հավատում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/01/18/423410/

    © 1998 – 2014 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    իսկ ես հավատում եմ: Հնարավոր է, որ Մոսկվան կարճ ժամանակ անց Հայաստանի վերին օղակները ազատի ամերիյան դարծոներից: Իշխանությունում դրանցից ամենաբարձրը այժմ հենց վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

  2. Armen says:

    ‘գզվռտոցը’ ոչ թե նրա շուրջ է թե ով է ավելի լավ կառավաում կամ կառավարել այլ նրա թե ով է ավելի վատ կառավարել կամ կառավարում. լավի մասին այստեղ խոսք չկա.

  3. Կարո Մելիքյան says:

    Իսկ, գուցե մեր այդ լրագրողը Բաղրամյան 26-ի հրահանգով է «зондаж» անում ՝իմանալու համար Կրեմլի կարծիքը , որպեսզի հերթական «զոհաբերություն» կոմպլիմենտը մատուցեն Մոսկվային։

  4. Վահան says:

    Մի բան պարզ է, որ Քոչարյանը հենց այնպես չի ակտիվացել

  5. Լավատես says:

    Համոզված եմ, ՄՄի տարածքով ու զենքով մեծ ախպերը համաշխարհային կառավարության կողմից դրված է որպես Նայող (ս)րանք (ն)րանցից ( գ)) ) վատնեն երկրներում: Որովհետեւ նա է իրական ուժը: Նրանց արդարություն, ժողովրդավարություն պետք չի, նրանց համար միայն ուժն է արժեք ներկայացնում: Ցավն այնն է, որ նրանք ճիշտ են՝ արդարությունն ու ժողովրդավարությունն առանց ուժի ու փողի՝ այլանդակ երեւույթ է: Բայց համոզված եմ, մեր Աստվածը մեր հետ է, մեր ժամանակն եկել է: Ուր որ է մեր փրկությունը կվայելենք: Հավատանք ու պատրաստ լինենք:

  6. sergik says:

    էս անգամ ուզում եմ գովել Սերժ Սարգսյանին, համենայն դեպս փորձել գովալ, այսօր մամուլն ու հեռուստատեսությունը ավելի անկաշկանդ է քննադատում քան Քոչարյանի օրոք, Քոչարյանի օրոք հեռուստատեսությամբ իշխանությանը քննադատելն անհար էր…….բլեֆ է դա , թե իսկապես մի քայլ առաջ ենք գնացել չգիտեմ, մենք իսկապես հավատի պակաս ունենք, ոչ մի բանի չենք հավատում …

  7. alfred says:

    ստրուկի մտածելակերպ է,Երեվանում կա բարսելոնայի եվ ռեալի ֆան ակումբներ ովքեր իրար միս են ուտում,նույն մտածելակերպն է,

    • Hakob says:

      այո, հռոմեա-անգլիական կառուցվածքը ուրիշ մտածելակերպ չի էլ ենթադրում: կան երկու- ստրուկի և ստրկատիրոջ մտածելակերպեր:
      եթե շարունակվի Ռուսաստանի-Հայստանի ստրկացումը Հռոնեա-անգլիացիների կողմից, ապա ստրուկիի մտածելակերպից բացի այլ բան այդ երկրներում իհարկե չի հայտնվի:

  8. Ruben says:

    Եթե ուշադրություն դարձնեք, նայեք, թե ինչ մակարդակի համակարգի որ տեղում է գտնվում Քոչարյանը, կեզրակացնեք, որ կարելի է մոռանալ նրա մասին (որպես քաղաքական գործչի):

Պատասխանել