Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմության հիմնական դաշինքը նախատեսում է ուրբաթ օրը անցկացնել քվեարկություն հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք խաղաղության համաժողովին մասնակցելու շուրջ:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմն ուրբաթ օրն ասել է, թե Ռուսաստանի իշխանություններին է փոխանցել Սիրիայի ամենամեծ քաղաքում՝ Հալեպում ապստամբների ուժերի հետ շարունակվող հակամարտության ընթացքում զինադադար հայտարարելու մասին ծրագիրը:
Արտգործնախարար ալ-Մուալեմը տեղեկացրել է նաև, որ պատրաստ է փոխանակելու պատանդների հնարավոր փոխանակման ցուցակները:
Վաշինգտոնն ու Մոսկվան արդեն երկար ժամանակ փորձում են կյանքի կոչել Սիրիայում պատերազմող կողմերի միջև վստահություն ստեղծելուն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել արդեն երեք տարի շարունակվող պատերազմի հետևանքով ամենամեծ վնասը կրած տարածքներ մարդասիրական օգնություն առաքելու համար:
Կարդացեք նաև
«Հուսով եմ, որ եթե բոլոր կողմերը կատարեն իրենց պարտականությունները, այս ծրագիրը հաջողությամբ կպսակվի», – ասել է Սիրիայի արտգործնախարար ալ-Մուալեմը՝ Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում:
Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմության հիմնական դաշինքը նախատեսում է ուրբաթ օրը անցկացնել քվեարկություն հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք խաղաղության համաժողովին մասնակցելու շուրջ:
Սիրիայի ընդդիմության առաջնորդները մինչ այժմ հրաժարվել են հունվարի 22-ին մեկնարկող խաղաղության համաժողովին մասնակցելուց՝ հայտարարելով, որ համաժողովին կմասնակցեն միայն այն դեպքում, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստանձնի իր պաշտոնից հրաժարվելու պարտավորությունը:
Մանրամասները կարդացեք՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում