eMedia.am-ը Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին հետևած զարգացումների ներքո մի քանի մեկնաբանություն է ստացել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից։
– Պարոն Ավանեսյան, անդրադառնալով Ռ. Քոչարյանին ուղղված Ա. Մովսիսյանի արձագանքին դուք ասացիք, որ չեք կարծում, որ նման գնահատական տալ հնարավոր է պրոֆեսիոնալ մակարդակի վրա, որովհետև դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են և, որ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որ կկարողանան նման գնահատականներ տալ: Արդյո՞ք Արմեն Մովսիսյանը տվել է ոչ պրոֆեսիոնալ գնահատական:
– Հաշվի առնելով երեկվա՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցից հետո մամուլում և սոցիալական ցանցերում առաջացած ոչ միանշանակ վերաբերմունքը իմ խոսքերի նկատմամբ, ցանկանում եմ պարզաբանել:
Ես բացարձակապես կասկածի տակ չեմ դրել իմ գործընկերոջ՝ Արմեն Մովսիսյանի պրոֆեսիոնալ կարողությունները: Պարոն Մովսիսյանը մեր քաղաքական թիմի ամենափորձառու նախարարն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեր կառավարության ամենահին անդամն է: Եվ հենց նա է այն քիչ մարդկանցից մեկը, ով կարող է այս ոլորտի բոլոր գործարքների վերաբերյալ տալ պրոֆեսիոնալ գնահատական, հաշվի առնելով իր անմիջական ներգրավվածությունը դրանց մեջ, ինչն էլ արել է: Նորից եմ կրկնում, ես այդ քիչ մարդկանցից մեկը չեմ, քանի որ գույք պարտքի դիմաց գործարքի մանրամասներին ծանոթ չեմ: Իսկ բուն գործարքի համար երեկ արդեն նշել եմ, որ գազի այսօրվա եղած պայմանագրերը Հայաստանի համար ամենաշահավետն են և չեմ կարծում, որ ավելի շահավետ պայմանագիր ունենալու հնարավորություն կա:
Կարդացեք նաև
Մանրամասն կարող եք կարդալ՝ eMedia.am-ի կայքում