Լրահոս
Օրվա լրահոսը

2014թ-ը կալանավորների ազատության տարի

Հունվար 17,2014 20:13

«Կալանավոր» բառը միայն վատ մտքեր է ծնում մեր մեջ, բայց իրականում այդ պիտակի տակ հիմա ազատազրկված են բազում անմեղ և մեծատառով մարդիկ` մտածող, խոհուն, ազգի և ընտանիքի նվիրյալներ: Նրանց վանդակաճաղերի ետևում բռնադատելով, մենք ավելի շատ կորցնում ենք, իրականում փոխարենը շատ սրիկաների ազատության մեջ թողնելով: Մարդասիրական  բոլոր առումներով – մեր անտիկ քրեական օրենքներով, կամակատար իրավական ատյաններով ու թլպատված ներման մանիֆեստներով մենք ի զորու չենք փրկելու նրանց սովալլուկ ընտանիքները, կործանված երջանկությունն և ինտելեկտուալ հարստությունը: Համատարած արտագաղթի հետ միառժամանակ վկա ենք նաև տևական արտագաղթի դեպի կալանավայրեր քշված մեր երկրին պիտանի շատ ու շատ արժանավոր քաղաքացիների, դրանով անընդհատ կորստի մատնելով անթիվ արժեքներ:

Ուրեմն եկեք, ուրախության, թե տխրության պահերին  հիշենք նաև մի քանի քառակուսի մետրում անժամկետ վանդակված այս հայ մարդկանց, կիսենք մտովի իրենց ընտանիքներին, տանն ու երկնքին անհուսորեն  կարոտող այս թշվառների վիշտը:

Հիշենք նրանց ամեն պահ,  ամեն  ժամ ու օր, կենաց ասելիս, խունկ ու մոմ վառելիս մրմնջանք գոնե մենք մեզ՝ Ազատություն նրանց:

 

Մարտիկ  Սարգսյան, կալանավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031