ԱՄՆ բանակի ռազմածովային կապիտան Մեթյու Մանուկյանը հետմահու կպարգևատրվի Նավատորմիղի խաչ մեդալով՝ Աֆղանստանում կատարած հատուկ գործողության համար: Հայտնում է «Մարին քորփս թայմս» թերթը:
Հայազգի զինվորականը ԱՄՆ բանակի երկրորդ ամենաբարձր պարգևին կարժանանա հունվարի 18-ին:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2012թ. օգոստոսի 10-ին Մանուկյանենց գումարտակի վրա հարձակում էր տեղի ունեցել: Մանուկյանը, որը կրակի տակ առնված խմբի հատուկ գործողության հրամանատարն էր, տեսնելով AK-47-ի կրակահերթը, դիրքավորվել էր իր զորքի և կրակողի արանքում: Իր վրա ընդունելով կրակահերթը՝ նա փրկել է մյուսների կյանքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ