Վաղը Վարշավայում կայանալու է Բռնցքամարտի համաշխարհային սերիայի (WBS) «Ռուսաստանի հավաքական»-«Լեհաստանի հուսարներ» մրցամարտը:
Ռուսաստանի թիմն արդեն Լեհաստանի մայրաքաղաքում է եւ անցկացրել է առաջին մարզումները: Թիմի մենեջեր Ստեպան Լենդյելի խոսքերով, առաջինը ռինգ մտնելու է թիմի ավագ, աշխարհի կրկնակի չեմպիոն, 52 կգ քաշային Միշա Ալոյանը, որը նաեւ իր քաշային կարգում WBS-ի վարկանիշային առաջատարն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ