Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ճնշումներ են գործադրում». Ա1+ (տեսանյութ)

Հունվար 17,2014 17:56

«Ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին առաջինը բարձրաձայնած և ձերբակալված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործը մտնում է փակուղի,- ահազանգում է նրա փաստաբան Արա Զաքարյանը,-այսպես շարունակվել չի կարող»:

Պահեստազորի գնդապետի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու որոշումը փաստաբանը համարում է ակնհայտ անօրինական. «Առաջին ատյանի դատարանը բերել է այնպիսի պատճառաբանություններ, որոնք ակնհայտորեն հակասում է Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներին»։

Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումից անցել է շուրջ 4 ամիս: Արա Զաքարյանը պնդում է՝ այդ ընթացքում քննիչը որևէ էական գործողություն չի իրականացրել. «Իսկ դատարանները կուրորեն երկարացնում են կալանքը, այս ամենը իրար գումարելով՝ տեղիք է տալիս ասելու, որ իշխանությունները Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հայացքների համար քրեական հետապնդում են իրականացնում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031