«Արմենիա Ուիքլի» թերթը 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ կհրապարակի Կեսարիայում կնքված երեխաների ցուցակը, որոնք մկրտվել են 2014-2015թթ.:
«Որքանով, որ ինձ է հայտնի, մինչև ցեղասպանությունը Ստամբուլից դուրս ընդամենը մեկ Հայ առաքելական եկեղեցու տվյալներն են պահպանվել՝ Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչինը: Այս հրապարակումից հետո «Արմինիան Ուիքլի» շաբաթաթերթը շարունակաբար կներկայացնի 2015 թ. ապրիլի 24-ի հետհաշվարկը և այն երեխաների ցանկը, որոնք ուղիղ հարյուր տարի առաջ տվյալ շաբաթվա ընթացքում կնքվել են այս եկեղեցում», – գրում է Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունն ուսումնասիրող Ջորջ Աղաջանյանը՝ ավելացնելով, որ հույս ունի ընթերցողները կօգնեն ավելի շատ տեղեկություններ հավաքել մեկ դար առաջ կնքված հայ երեխաների մասին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ